Главная » 2012 » Март » 16 » Վանաձորցի 29-ամյա հարսը պնդում է, որ դանակը չի նետել սկեսուրի ճակատին
18:02
Վանաձորցի 29-ամյա հարսը պնդում է, որ դանակը չի նետել սկեսուրի ճակատին
Վանաձորի բնակչուհի, 29-ամյա Վարսիկ Աղաջանյանը հերքում է, որ դանակը նետել է սկեսրոջ ուղղությամբ, որը դիպել է նրա ճակատին եւ վնասել նրան:

«Ես ոչ մի բան չեմ նետել սկեսուրիս վրա, ես էդ ժամանակ հեռախոսով էի խոսում»,զրույցում ասաց Վարսիկ Աղաջանյանը, ում դեմ սկեսուրը բողոք է ներկայացրել ոստիկանության Բազումի բաժանմունքում, նշելով, որ իր հարսը մարտի 10-ին վիճաբանության ընթացքում դանակը նետել է իր ճակատին ու պատճառել քերծվածքներ:

«Իրականում սկեսուրս դուրս է եկել տնից, ասելով, որ ոսկեղենս չկա ու որ ես  գողացել եմ, հետո արդեն ոստիկանությունից եկան ասեցին, որ սկեսուրս արյունոտված վիճակում գնացել է ոստիկանություն բողոքելու: Բայց դրանից 15 րոպե առաջ ինքը պայուսակն ու հայելին իջեցրել ա ավտոտնակ…ոսկեղենը ինքը երեւի տարելա իր հետ, ասեց ոսկեղենս  չկա ու դուրս եկավ…>:

Հարսի փոխանցմամբ, ինքը 5 տարի է, ինչ ամուսնացած է եւ այս 5 տարիների ընթացքում իր եւ սկեսրոջ միջեւ միշտ էլ վեճեր եղել են, ու սա առաջին դեպքը չէ, երբ սկեսուրը ոստիկանություն է դիմում: «Անցած տարի էլ ինքը մեղադրանքով ներկայացել էր ոստիկանություն ու ասել, թե ես դանակը տվել եմ 2,5 տարեկան երեխու ձեռքը որ իրեն սպանի, բայց հետո գնաց բողոքը հետ վերցրեց»,-ասաց նա:

Ըստ Վարսիկ Աղաջանյանի, այս ամենի նպատակն իրեն ու երեխային տնից հանելն է: «Ինձ ուզում է դուրս անի, բայց չի կարողանում, ես էլ գնալու տեղ չունեմ, ամեն ինչ անում է, որ տնից թողնեմ գնամ, որ ես իր հետ չապրեմ, որ ինքը մենակ ապրի»,-ասաց նա:

Հարսը հերքում է, թե ինքը փորձել է թաքցնել կատարվածը ամուսնուց: Նրա խոսքով, ամուսինն ամենասկզբից տեղյակ է եղել ամեն ինչից. «Որ ասեց ոսկեղենս չկա, զանգեցի ամուսնուս, ասեցի, որ ինձ ոսկեղենի գողության մեջ է մեղադրում, հետո ոստիկանների գալն եմ մանրամասն ասել, հիմա էլ զանգում եմ ամուսնուս, ասում են, թե ավտովթարի է ենթարկվել, չեմ կարողանում հետը խոսել: Էդ որ գրվել է, թե իբր կռիվները ամուսնուս ուղարկած փողի պատճառով են, նման բան չկա»,-ասաց նա, հավելելով, որ  ամուսինըն իրեն ոչնչում չի մեղադրում: Ի դեպ, հարսը պատմեց նաեւ, որ ինքը զանգահարել է սկեսրոջը ու ասել, որ ցանկանում է տուն վերադառնալ, սակայն վերջինս զանգը համարել է որպես սպառնալիք ու կրկին ոստիկանություն դիմել:

 սկեսուրը` Օլիկ Ջալալյանը, պնդեց, որ հարսը դանակը նետել է իր վրա: «Ինքն իրոք ինձ խփել ա, եթե ձեզ հետաքրքիր ա, եկեք հանդիպենք, հեռախոսով ոչինչ չեմ ասի»,-ասաց նա ու անջատեց հեռախոսը:

Ոստիկանության Բազումի բաժնից NEWS.am-ին փոխանցեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի պատասխանը ստանալուց հետո միայն պարզ կլինի գործի հետագա ընթացքը: Ոստիկանությունից հերքեցին այն լուրերը, թե իբր Վարսիկ Աղաջանյանի նկատմամբ ստորագրությամբ քաղաքից չհեռանալու որոշում է կայացվել: Իսկ նյութեր նախապատրաստվում են սկեսրոջ հաղորդման հիման վրա:


Просмотров: 520 | Добавил: NAYJGRIG | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: