Главная » 2012 » Март » 16 » Վահան Տերյան - Vahan Teryan
17:00
Վահան Տերյան - Vahan Teryan
Վահան Տերյան - Vahan Teryan
















Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ.
Հանկարծ կըզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտըս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, և ցնորք, և լա՛ց…
 



ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1885-1920

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 






ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ 
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, 
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ:

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ:

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ.





ԿԱՐՈՏ 
Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում...
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում...

              *********
             
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր, 
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ, 
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝ 
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր...
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, 
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես. 
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, 
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր. 
Քո հոգու վըրա կա մի վարագույր,— 
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ...
                      *******

Տարիներն արագ, ամպերի նման, անցնում են անհետ,–
Մոխիր է հիմա իմ հոգում անուշ երազների տեղ.
Բոլոր հուշերը, բոլոր խոսքերը մարել են այնտեղ,
Եվ այն, ինչ քաղցր էր, մաքուր էր, երազ,– ննջել է հավետ։

Երկար տարիներ իրարից բաժան, հեռու կողմերում, 
Դու ինձ մոռացած, ես քեզ հիշելով, կյանք էինք մաշում 
Դու ցնո՜րք, երա՜զ, անհաս թագուհի,– ես երկրի փոշում, 
Ես մեռա՜ծ, կորա՜ծ, մոլորվա՜ծ հավետ հեռավոր-հեռվում...


Просмотров: 601 | Добавил: NAYJGRIG | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: