Главная » 2012 » Март » 21 » ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՎԻՐՈՒՍԸ ՍՊԱՆԵԼ Է ԵՐԵԽԱՅԻՆ
19:17
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՎԻՐՈՒՍԸ ՍՊԱՆԵԼ Է ԵՐԵԽԱՅԻՆ
Windows օպերացիոն համակարգն արգելափակող վիրուսը դարձել է դպրոցական երեխայի ինքնասպանության պատճառ: Դեպքը պատահել է Ալթայի երկրամասում:
Ինտերնետին միանալուց որոշ ժամանակ անց դպրոցականի նոութբուքն արգելափակվել է՝ ցուցադրելով հետևյալ հաղորդագրությունը՝ «Համակարգչի աշխատանքը վերականգնելու համար ուղարկեք Sms-հաղորդագրություն»:
8-րդ դասարանում սովորող  տղան, տեսնելով այս հաղորդագրությունը, վախեցել ու որոշել ինքնասպանություն գործել: Մահվանից առաջ նա գրություն է թողնել, որտեղ հրաժեշտ է տվել ծնողներին ու պատմել ինքնասպանության պատճառի մասին: Հաղորդում է «РИА Новости»-ն:
Աշխատանքից վերադարձած ծնողները հայտնաբերել են երեխային կախված: Նշենք, որ գարնանը Ռուսաստանում ինքնասպանություն էր գործել 13-ամյա մի երեխա, ով 14-րդ հարկից իրեն ցած էր նետել, որովհետև ծնողներն արգելում էին համակարգչային խաղեր խաղալ:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 536 | Добавил: NAYJGRIG | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: