Главная » 2012 » Март » 16 » Գյումրիում շտապօգնության բժիշկի սպանության մեջ մեղադրվող Արտակ Կարապետյանը կարել էր բերանը
17:56
Գյումրիում շտապօգնության բժիշկի սպանության մեջ մեղադրվող Արտակ Կարապետյանը կարել էր բերանը

Գյումրիում շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Արտակ Կարապետյանը, ով  մարտի 6-ից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հացադուլ էր հայտարարել եւ կարել բերանը, երեկ 17.00-ին դադարեցրել է հացադուլը: Այս մասին ասաց  ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով, Արտակ Կարապետյանը բերանի կարը արձակել է հենց մարտի 6-ին իր հետ տարված աշխատանքների արդյունքում:

Հիշեցնենք, որ Արտակ Կարապետյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2011 թվականի հունիսի 26-ին Գյումրիի ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ քաղաքի Կոմիտերնի փողոցի, երկրորդ նրբանցքի թիվ 13 տանը մահացել էր տանտեր Արամայիս Կարապետյանին բուժօգնություն ցույց տված վիրաբույժ Աշոտ Գրիգորյանը: Տանտիրոջ կամ հիվանդի որդին` 28-ամյա Արտակ Կարապետյանը ծեծելով սպանել էր վաստակաշատ բժիշկին: Բժշկի այրին նշել է, թե թույլ չի տալու, որպեսզի արտաշիրիմում կատարվի: Ինչպես հայտնի է Արտակ Կարապետյանի հարազատները պնդում են, որ բժիշկ Աշոտ Գրիգորյանի մահը վրա չի հասել ծեծի արդյունքում: Արտակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածով, այն է դիտավորյալ սպանություն: Վերջինիս սպառնում է 12-25 տարվա, ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում:«Դեպքից 2 օր անց դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ արդեն իսկ ակնհայտ էր, որ կատարվածը սպանություն է: Ի՞նչ են ուզում, ի՞նչ արտաշիրիմում, ես թույլ չեմ տա, որ նրան տանջեն նաեւ մահվանից հետո»,-ասել էր տուժողի իրավահաջորդ Ջուլիետա Գրիգորյանը: Նրա խոսքով, ճանաչված բժիշկն առողջական խնդիրներ չուներ, նրան պարզապես սպանել են, իսկ հիմա ուզում են գործը կոծկել: «Նա ոչ մի բողոք չուներ, առողջ մարդ էր, ատամնացավ էլ այդ օրը նույնիսկ չուներ, հիմա ասում են՝ մեռնելն եկել է, մեռել է: Հո ասելով չէ՞, մարդուն ծեծել են, խոշտանգել, ներքեւ են գլորել մեքենայից, իրենց տան ներսում է մահացել: Այնքան են հարվածել, որ կոշիկները հագից թռել են»,-դժգոհել էր բժշկի այրին:


Просмотров: 480 | Добавил: NAYJGRIG | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: