Главная » 2012 » Март » 16 » Ղարաբաղյան պատերազմի մասին «Ճակատագիր» ֆիլմի բյուջեն կազմել է 3,8 մլն դոլար
17:59
Ղարաբաղյան պատերազմի մասին «Ճակատագիր» ֆիլմի բյուջեն կազմել է 3,8 մլն դոլար

Ղարաբաղյան պատերազմի մասին 2 ժամ 20 րոպե տեւողությամբ առաջին գեղարվեստական ֆիլմի՝ «Ճակատագրի»  շնորհանդեսը կկայանա վաղը՝ մարտի 17-ին ժամը 22.00-ին, Հանրային հեռուստատեսության եթերում: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց կինոռեժիսոր, «Ճակատագիր» ֆիլմի պրոդյուսեր Գոռ Վարդանյանը, հավելելով, որ ֆիլմը պատմում է 1985-1991թթ դեպքերի մասին:

Ֆիլմը նկարահանվել է 2005թ, նկարահանումները տեւել են 21 օր, բայց, նրա խոսքով, շատ ծանր էր նախապատրաստական աշխատանքը: Գոռ Վարդանյանը նշեց, որ «Ճակատագիրը» մասնակցել է միջազգային կինոփառատոնների, օրինակ՝«Մեթոդ ֆեսթ» ամերիկյան կինոփառատոնում արժանացել է  հանդիսատեսի համակրանք  մրցանակին: Թեեւ միջազգային մրցանակներին, «Ճակատագրին» մերժեցին մասնակցել  «Հայակ» մրցանակաբաշխությանը՝ պատճառաբանելով, որ  ժյուրին այն չի հավանել եւ չի համապատասխանում փառատոնի չափանիշներին:

Ֆիլմի պրոդյուսերը տեղեկացրեց, որ իրենց նպատակն էր, որ ֆիլմը դուրս գար արտասահման, որպեսզի միջազգային հանրությունը այն դիտի եւ տեղեկանա:

Գոռ Վարդանյանի խոսքով՝  ֆիլմի վրա ծախսվել է 3 միլիոն 800 հազար դոլար, որի մեծ մասը ծախսվել է ԱՄՆ-ում, իսկ նկարահանումները կայացել են Քարինտակ գյուղում: «Ճակատագիր» ֆիլմում 300-ից ավելի մարդ է նկարահանվել, 15 հազար փամփուշտ է օգտագործվել:  Ֆիլմի ստեղծագործական թիմի խոսքով՝ իրենք նպատակ չեն ունեցել գումար աշխատել: «Ֆիլմը ցույց է տալիս այն ամենն, ինչն այսօր շատերիս մոտ մոռացվել է, այն քարոզում է հայրենասիրություն, ռազմահայրենասիրություն»,- նշեց Գոռ Վարդանյանը:


Просмотров: 589 | Добавил: NAYJGRIG | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: