Главная » 2012 » Март » 15 » Բռնաբարությունը հայերի աչքերով
16:15
Բռնաբարությունը հայերի աչքերով

Անչափահասներիկույս տատիկների ուհարսների բռնաբարության դեպքեր միշտէլ եղել են

Այնպիսի տպավորություն է, որ հայերի սեռական ցանկություններն անկառավարելի են դարձել, հայ տղամարդիկ սկսել են բռնաբարել ում պատահի, երբ պատահի ու ոնց պատահի:  Օրինակ` Գորիսում լուրեր տարածվեցին, որ հայրը բռնաբարել է իր 14-ամյա աղջկան, ու աղջիկը հղի է, հետո տեղեկացանք, որ այդ լուրն այնքան էլ ճիշտ չէր կամ էլ ճիշտ էր: Ասում են` ընտանիքը, շրջապատից անվերջ ամոթանքներ լսելուց հոգնած, ցանկանում էր հերքել տեղեկությունը:

Երևանում էլ դեպքերը հաջորդում են իրար: Լրատվամիջոցները պարզապես հեղեղվեցին հայտարարություններով, որ ընտանիքի հայրն անառակաբարո գործողություններ է կատարել իր 7 տարեկան դստեր նկատմամբ: Թարմ է նաև Արարատի մարզի Արբաթ գյուղում տեղի ունեցած նմանօրինակ դեպքը, երբ մի տղամարդ բռնաբարել էր 21 տարեկան մանկամտություն ունեցող աղջկա: Բացի այդ, նշենք, որ այս ընթացքում տարբեր երկրներում հայերը դատապարտվում են բռնաբարության հոդվածով:

Հիշեցնենք, որ  Մինսկում 41-ամյա հայ տղամարդը բռնաբարել էր իր երեխայի մանկապարտեզի 25-ամյա դաստիարակչուհուն: Կամ մյուս դեպքը. Ռուսաստանում 23-ամյա մի հայ տղա դատապարտվեց 6 տարի ազատազրկման` բուսաբանական այգում օրը ցերեկով մի աղջկա ծեծելու ու բռնաբարելու համար, Յակուտիայում էլ մի հայի դատապարտեցին ընկերուհուն մեքենայում բռնաբարելու և մերկ վիճակում մեքենայից դուրս շպրտելու համար:

Բայց այս ամբողջ շարքում ամենահետաքրքրականը Լոռու մարզում ալավերդցի 22-ամյա  երիտասարդի պատմությունն էր: Այն հայկական լրատվամիջոցների թոփ 10-ի առաջին պատվավոր հորիզոնականում էր: Այս 22-ամյա երիտասարդը թալանել ու բռնաբարել էր 82-ամյա միայնակ մի տատիկի: Ամենահետաքրքիրն այս պատմության մեջ այն էր, որ պարզվեց` տատիկը կույս էր:

Ըստ տարածված լուրերի` այդ տղան սկզբում տատիկից միայն ոսկեղեն ու փող է պահանջել, հետո մտափոխվել է ու «չբավարարվելով» ստացած ոսկեղենով` դիմադրություն ցույց տվող ծեր կնոջը կյանքի մայրամուտին բռնաբարել:

Հաշվի առնելով, որ այս և նմանօրինակ անոմալ երևույթների մասին արդեն լսում ենք գրեթե ամեն օր, զրուցեցինք հոգեբանների հետ` ճշգրտելու և իմանալու, թե որոնք են հայերի սեռական ագրեսիայի պատճառները, և արդյոք հայե՞րն են այդ առումով ավելի անբռնազբոս ու անկառավարելի դարձել, թե՞ տեղեկատվությունն է ավելի մատչելի մատուցվում:

Հնարավո՞ր է, որ նման բռնաբարությունները մարդիկ սովորեն էկրաններից, ասենք` ֆիլմերից: «Անկախի» այս հարցին հոգեբանական գիտությունների թեկնածու Վահրամ Բաբայանը պատասխանեց. «Այո, հիմա ինչ ասես, որ ցույց չեն տալիս: Նույնիսկ եթե չմեղադրենք հեռուստատեսությանը, ապա ինտերնետը կա ու կա: Իսկ ինչքան էկրաններից մատուցվում է վարքի տվյալ ձևը, այնքան դառնում է մոդելային: Գիտեք, մեր հեռուստաընկերություններն էլ են հետաքրքիր, ասում են, թե այդ ֆիլմերի պահանջարկը կա: Երևի դրա համար էլ ցուցադրում են դեռահասության տարիքում կին-տղամարդ հարաբերությունները, որոնք ագրեսիվությամբ են ընկալվում: Իսկ ինտերնետային ֆիլմերը` ագրեսիվության թիվ մեկ տեղում են»:

Ասենք, որ բռնաբարության կամ սեռական ոտնձգությունների աղմկահարույց դեպքեր գրանցվում են հիմնականում Հայաստանի հեռավոր շրջանների գյուղերում, երբ սկեսրայրը տղայի հետ հավասարապես «օգտագործում» է հարսին կամ հայրը սեռական կյանքով է ապրում կնոջ ու սեփական երեխայի հետ:

Հոգեբույժ Գևորգ Սարգսյանից էլ հետաքրքրվեցինք, թե նման շեղումներ ունեցող շա՞տ հիվանդներ կան: «Գիտեք, դրանք վարքի խանգարման ձևեր են, որոնք միշտ էլ եղել են ու կլինեն, պարզապես այդ դեպքերը գաղտնի են պահվել: Խորհրդային ժամանակահատվածում մենք հնարավորություն չունեինք հայտնելու այդ մասին, թույլ չէին տալիս: Օրենքը խիստ էր, իսկ հիմա ասում ենք, որ հասարակությունն իմանա»,-ասում է հոգեբույժը:

Հետաքրքիր էր իմանալ այս շեղումների հիմնական պատճառը: Հոգեբույժը նախ ժպտաց, հետո էլ ասաց. «Պատճառները կարող են տարբեր լինել` հոգեկան շեղումներ, սեռական հակումների աղավաղման խնդիրներ, նույնիսկ սոցիալական խնդիրներ»:

Մեր զրուցակիցներն ասացին, որ իրականում նման դեպքերի շատ հաճախակի են հանդիպում, պարզապես քչերն են բողոքում: Պարզվում է` շատերը ամաչում են բարձրաձայնել այս մասին:

 


Просмотров: 504 | Добавил: NAYJGRIG | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: