Главная » Файлы » Мои файлы

Ռեզուս-կոնֆլիկտ` գնահատում ենք ռիսկերը
[ · Скачать удаленно () ] 15.03.2012, 16:45

Մեզանից ոչ բոլորը գիտեն իրենց արյան խումբը և ռեզուս-ֆակտորը` փորձեք հարցնել ընկերներին, բարեկամներին, շատերը կթափահարեն ուսերը:

Բացառություն են կազմում ապագա մայրիկները, որոնց ուղղակի անհրաժեշտ է իմանալ` ռեզուս-կոնֆլիկտից խուսափելու համար, որը եզակի հանդիպող, սակայն լուրջ խնդիր է:

Կոնֆլիկտի հավանականությունը 

Համարյա  յուրաքանչյուր զույգ լսել է վախեցնող հնարավոր անհամատեղելիության մասին` մոր և երեխայի միջև: Նշենք, որ ռեզուս կոնֆլիկտը հազվադեպ հանդիպող երևույթ է: Այն վտանգավոր է միայն այն դեպքերում, եթե ապագա մայրիկը բացասական ռեզուսի կրող է, իսկ հայրիկը` դրական: Վիճակագրության համաձայն մարդկանց միայն 15% ունեն  բացասական ռեզուս, եթե դուք նրանց թվում եք, ապա պետք է իմանաք, որ դրական ռեզուսով երեխայի ծնվելու  հավանականությունը 50% է: Նշենք, որ կոնֆլիկտի զարգացման հավանականությունը առաջին հղիության ընթացքում այնքան էլ մեծ չէ: Ամեն դեպքում ապագա ծնողները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները խնդիրներից խուսափելու համար:

Կոնֆլիկտի էությունը

Իրականում ռեզուս-ֆակտորը սպիտակուց է, որը առաջանում է կարմիր գնդիկների (էրիտրոցիտների) վրա: Բացասական ռեզուսով մարդկանց մոտ դրանք բացակայում են: Առօրյա կյանքում այդ առանձնահատկությունը ոչ օգնում, ոչ էլ խանգարում է: Խնդիրները կարող են առաջանալ միայն ռեզուս բացասական մոր ռեզուս դրական պտուղ կրելու ժամանակ:

Կոնֆլիկտի էությունը նրանում է, որ պտղի ռեզուս ֆակտորը ընկերքի միջոցով անցնում է մոր օրգանիզմ, որը այն ընդունում է որպես օտար մարմին: Դրանց դեմ պայքարելու համար մոր օրգանիզմը հակամարմիններ է արտադրում, որոնք իրենց հերթին ոչնչացնում են երեխայի էրիտրոցիտները:

Եթե առաջին հղիության ընթացքում մոր արյան մեջ հակամարմինները բացակայում են, սովորաբար պտղին ոչինչ չի սպառնում: Կոնֆլիկտը զարգանում է միայն դեպքում, երբ պտղի արյունը ինչ-որ կերպ անցել է մոր արյան մեջ:

Երբ դա կարող է տեղի ունենալ 

Ընկերքի անջատման ժամանակ (ընթացող հղիության ժամանակ):

Ռեզուս անհամատեղելիության վտանգները

Ռեզուս կոնֆլիկտը լուրջ վտանգ է հանդիսանում երեխայի առողջության և կյանքի համար:

Առաջին հերթին պտղի լյարդը և փայծաղը սկսում են արագ էրիտրոցիտներ արտադրել, ինչը հանգեցնում է նրանց մեծացմանը: Երբ այդ օրգանները անզօր են էրիտրոցիտների ավելցուկի դեմ, երեխայի արյան մեջ կտրուկ նվազում է հեմոգլոբինի մակարդակը, զարգանում է անեմիա, ինչը իր հերթին կարող է հանգեցնել թթվածնային քաղցի:

Երկրորդ` կոնֆլիկտի ընթացքում արյուն են "նետվում” մեծ քանակությամբ բիլիրուբին(լեղու պինգմենտ), որոնք նպաստում են նորածնի դեղնախտի զարգացմանը:

Երրորդ` հակամարմինների կողմից էրիտրոցիտների ակտիվ քայքայման հետևանքում պտղի մոտ կարող է հեմոլիտիկ հիվանդություն սկսվել:

Ինչպես նվազեցնել ռիսկերը

Սա այն հարցն է, որ հուզում է ապագա մայրերին: Եթե զույգը գտնվում է ռիսկային խմբում, ապա կինը պետք է բժշկի հսկողության տակ լինի, պարբերաբար արյան անալիզ հանձնել` հակամարմինների առկայությունը ստուգելու համար: Եթե դրանք չկան, ապա անհանգստանալու հարկ չկա: 28 շաբաթականում, եթե բացակայում են հակամարմինները, պրոֆիլակտիկ նպատակներով ներարկում են հակառեզուս իմունոգլոբուլին:

Եթե կոնֆլիկտը զարգացել է, ապա բժիշկները ամեն  ինչ կանեն երեխային փրկելու համար: Կկատարվի հետազոտություն, որը ցույց կտա բիլիրուբինի առկայությունը պտղաջրերում, ՈՒՁՀ ցույց կտա  պտղի լյարդի, փայծաղի  մեծացումը: Ժամանակին շեղումների հայտնաբերումը թույլ կտա միջոցներ ձեռնարկել: Երեխայի փրկության համար բժիշկները  կարող են առաջարկել կեսարյան հատում, ներարգանդային արյան փոխներարկում:
Հաջորդ հղիությունների ժամանակ ռեզուս կոնֆլիկտից խուսափելու համար, բացասական ռեզուսով կանանց` առաջին հղիությունից հետո, 72 ժամվա ընթացքում պետք է ստանա հակա-ռեզուս իմունոգլոբուլին: Դա  խանգարում է հակամարմիններին գրոհել պտղի էրիտրոցիտներին: Սակայն  այդ պրոցեդուրան պետք է նախօրոք  համաձայնեցնել բժշկի հետ: 

Ցանկանում ենք թեթև հղիություն և առողջ երեխայի ծնունդ:


Категория: Мои файлы | Добавил: NAYJGRIG
Просмотров: 1070 | Загрузок: 291 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: