Главная » Файлы » Мои файлы

BJSHKUTYUN MEDICINE
[ · Скачать удаленно () ] 15.03.2012, 16:08
Ի՞նչ է զարկերակային ճնշումը

Զարկերակային ճնշումը (ԶՃ) արյան ճնշումն է զարկերակներում: Այն ներկայացվում է երկու թվով՝ զարկերակային ճնշման սիստոլիկ և դիաստոլիկ ցուցանիշներով, օրինակ՝ 120/80 մմ սնդիկի սյուն: Սրտի յուրաքանչյուր կծկման ժամանակ արյան որոշակի քանակ մղվում է աորտա և բաշխվում մյուս խոշոր և մանր զարկերակներով ՝ առաջացնելով զարկերակային ճնշման որոշակի մակարդակ, որը կոչվում է սիստոլիկ ճնշում և արտահայտվում է զարկերակային ճնշման ցուցանիշի առաջին թվով:
Երբ սիրտը հանգստանում է բաբախումների միջև, զարկերակներում ճնշումն ընկնում է: Սա կոչվում է դիաստոլիկ ճնշում և արտահայտվում է զարկերակային ճնշման երկրորդ թվով:

Ի՞նչ է զարկերակային գերճնշումը կամ հիպերտոնիան


Զարկերակային գերճնշումը կամ հիպերտոնիան որպես նորմալ ընդունված զարկերակային ճնշման ցուցանիշներից բարձր ճնշման գրանցումն է: Այն կարող է արտահայտվել գլխացավերով, վզի ցավերով, սրտխփոցներով կամ այլ ախտանաշաններով, սակայն առավել հաճախ բացակայում են ակնհայտ գանգատները: Այդ պատճառով հիպերտոնիան անվանում են <<լռակյաց հիվանդություն>> : Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել զարկերակային ճնշումը, նույնիսկ գանգատների բացակայության դեպքում:


Իմացե՛ք Ձեր զարկերակային ճնշման մակարդակը.
  • Կանխարգելիչ նպատակներով տարեկան առնվազն մեկ անգամ այցելե՛ք բժշկի և չափե՛ք Ձեր զարկերակային ճնշումը: 
  • Եթե Ձեր զարկերակային ճնշումը նորմայից բարձր է , կանոնավոր չափե՛ք այն և հետևե՛ք բժշկի խորհուրդներին:
Զարկերակային ճնշման մակարդակները ( 18 և բարձր տարիքի անձանց մոտ)

Եթե Ձեզ մոտ Սիստոլիկ ԶՃ-ը 120 մմ սնդիկի սյունից ցածր է, իսկ Դիաստոլիկ ԶՃ-ը ցածր է 80-ից, ապա Ձեզ մոտ հիպերտոնիա չկա:

Եթե Ձեզ մոտ Սիստոլիկ ԶՃ-ը 120-130 մմ սնդիկի սյուն  է, իսկ Դիաստոլիկ ԶՃ-ը 80-89 է , ապա Ձեզ մոտ նախահիպերտոնիաէ:

Եթե Ձեզ մոտ Սիստոլիկ ԶՃ-ը 140 և ավելի սնդիկի սյուն է, իսկ Դիաստոլիկ ԶՃ-ը 90 և ավելի է ,ապա Ձեզ մոտ հիպերտոնիա է:

Ո՞ւմ մոտ կարող է զարգանալ հիպերտոնիա  
  •   Հիպերտոնիան կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ, անկախ տարիքից և սեռից, սակայն 45-ից բարձր տարիքի անձանց մետ այն ավելի հավանական է:
  •   Ծխելը և ավելցուկային քաշը , ակախ տարիքից , բարձրացնում են հիպերտոնիայի զարգացման հավանականությունը:
  •   Եթե Ձեր ծնողները կամ հարազատները ունեցել են հիպերտոնիա, ապա Ձեզ մոտ բարձր է հիպերտոնիայի զարգացման հավանականությունը:
  • Հիպերտոնիան կարող է զարգանալ որպես որոշ հիվանդույթունների հիմնական ախտանիշ, օրինակ ՝ երիկամային հիվանդությունների և որոշ ներզատական խանգարումների (օր.՝ շաքարային դիաբետ) ժամանակ:
  • Զարկերկային ճնշման բարձրացմանը կարող է նպաստել որոշ դեղամիջոցների , օրինակ ՝հակաբեղմնավորիչների ընդունումը:

Հիպերտոնիան լո՞ւրջ խնդիր է 


Այո՛: Եթե հիպերտոնիան չվերահսկվի, այն կարող է հանգեցնել.
  • Կաթվածի (ինսուլտի),
  • Սրտամկանի ինֆարկտի,
  • Երիկամների ախտահարման,
  • Տեսողության խանգարումներ,
  • Հղիության բարդությունների:
Նախահիպերտոնիան նույնպես վտանգավոր է:
  • Հիպերտոնիայի առաջացման հավանականանությունը 2 անգամ ավելի բարձր է այն անձանց մոտ, որոնց զարկերակային ճնշումը գտնվում է 120-139 և 80-89 մմ/սս միջակայքում:
  • Նախահիպերտոնիան չպետք է դիտարկել որպես նորմալ վիճակ, այլ պետք է սկսել անհապաղ բուժում:

Категория: Мои файлы | Добавил: NAYJGRIG
Просмотров: 5170 | Загрузок: 720 | Комментарии: 1 | Рейтинг: 2.5/2
Всего комментариев: 1
1 tehmine  
0
dimayin nervi borboqum

Имя *:
Email *:
Код *: